Եվրո-2024-ի քառորդ եզրափակչի շրջանակում Անգլիայի հավաքականը մրցում է Շվեյցարիայի հետ։
Առաջին խաղակեսում Շվեյցարիայի հավաքականի պաշտպան Ֆաբիան Շերը զգուշացվել է դեղին քարտով: Շերի համար այս դեղին քարտն արդեն 8-րդն էր միջազգային խոշոր մրցաշարերում՝ Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում: Ինչպես հայտնում է Squawka-ն, սա պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է։