Ճապոնացի վինգեր Տակումա Ասանոն պայմանագիր է կնքել իսպանական «Մալյորկայի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ասանոն «Մալյորկային» միացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Նրա պայմանագիրը «Բոխումի» հետ ավարտվել էր այս ամառ։
Նա Եվրոպայում հանդես է եկել նաև «Արսենալի», «Պարտիզանի», «Շտուտգարտի» և «Հանովերի» կազմում։
Ասանոն Ճապոնիայի հավաքականի կազմում անցկացրել է 52 հանդիպում և դարձել 9 գոլի հեղինակ։
























































