Արգենտինայի և Կանադայի հավաքականները կհանդիպեն Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։
Կանադայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջեսի Մարշը մեկնաբանել է եզրափակիչի ուղեգրի համար կայանալիք հանդիպումը Վենեսուելայի հետ քառորդ եզրափակիչի խաղից հետո։
«Արգենտինայի դեմ խաղում մենք պետք է ցուցադրենք լավագույն ֆուտբոլը, որը երբևէ ցուցադրել ենք։ Բայց նույնիսկ դա կարող է բավարար չլինել։ Բայց դա էական չէ։ Մենք կփորձենք դա անել»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մարշը:
Նշենք, որ Արգենտինայի և Կանադայի հավաքականներն արդեն հանդիպել են Ամերիկայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլում։ Այդ խաղում Արգենտինան հաղթանակ տարավ 2-0 հաշվով։
























































