Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է իր թիմի՝ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասին։
«Սա ճիշտ պահն է գնահատելու և վայելելու այն ամենը, ինչին հասել ենք։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք բարելավել մեր մարզավիճակը առաջիկա օրերին: Վստահ եմ, որ իմ բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են կիսաեզրափակիչին: Նրանք խաղում են շատ բարձր մակարդակով։
Իմ ֆուտբոլիստները անհագ են։ Ես հպարտ եմ նրանց մարզելու համար: Նրանցից շատերին վաղուց եմ ճանաչում։ Նրանք սովոր են հանդես գալ ամենաբարձր մակարդակով և այժմ հնարավորություն ունեն հաղթելու մրցաշարում։ Այս թիմը միշտ պայքարելու է։
Իհարկե, առաջընթացի տեղ միշտ էլ կա, բայց չի կարելի կասկածել ֆուտբոլիստների հպարտության, որակի և նվիրվածության վրա:
Սա պատմական երեկո է։ Ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ այս երկիրը։ Տեսնենք, թե որքան հեռու կարող ենք գնալ, բայց մենք բացարձակապես վստահ ենք, որ նման կազմով կարող ենք շատ հեռու գնալ»,- Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: