«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 16-ամյա վինգեր Լամին Յամալը խոսել է կատալոնական թիմում իր կուռքի մասին, որի խաղի մեծ երկրպագուն է։
«Ես միշտ ասում եմ, որ Լիոնել Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է։ Բայց ինձ ավելի շատ դուր է գալիս Նեյմարի խաղը դիտելը»,- Յամալի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Յամալը ավարտված մրցարջանում «Կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 51 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Խաղացողի գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
























































