Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի՝ Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպման նախօրեին գրառում է կատարել երկրպագուների հետ։
«Մենք եղել ենք, կանք և կլինենք: Հավատացե՛ք ինձ»,- գրել է Ռոնալդուն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Գրառմանը կից հարձակվողը հրապարակել է ազգային հավաքականի երկրպագուների լուսանկարը տրիբունայից:
Հիշեցնենք, որ Եվրո 2024-ի 1/8 եզրափակչի փուլում Պորտուգալիայի հավաքականը 11-մետրանոց հարվածաշարում հաղթել էր Սլովենիայի ընտրանուն։ Հանդիպման ընթացքում Ռոնալդուն չէր իրացրել 11-մետրանոցը, սակայն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում կարողացել էր գրավել Յան Օբլակի դարպասը։
Քառորդ եզրափակչի Պորտուգալիա — Ֆրանսիա հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: