Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը բացատրել է, թե ինչու է վերադարձել հավաքական:
«Իմ վերադարձը հավաքական կապված է ԵՎՐՈ-ն հաղթելու նպատակի հետ։ ։ Կարևոր հանդիպումները հաղթում են ուժեղ կիսապաշտպանության շնորհիվ։ Այն թիմը, որը գերիշխում է այս գոտում, հաջողության հասնելու ամենամեծ հնարավորությունն ունի»,- Կրոսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Եվրո 2024-ի քառորդ եզրափակիչում Գերմանիան կհանդիպի Իսպանիայի հավաքականի հետ։ Խաղը կկայանա այսօր՝ հուլիսի 5-ին ժամը 20։00-ին։