Արգենտինայի հավաքականի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին մեկնաբանել է 2024 թվականի Ամերիկայի գավաթի 1/4 եզրափակչում Էկվադորի հավաքականի նկատմամբ իր թիմի հաղթանակը (1:1, 11մ.՝ 4:2):
«Մենք գիտեինք, որ լարված և փակ հանդիպում է լինելու: Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես սպասում էինք։ Նրանք շատ լավ խաղացողներ ունեն։ Այստեղի դաշտերը թույլ չեն տալիս խաղալ այնքան արագ, որքան կցանկանայիք: Սա միշտ հեշտացնում է պաշտպանի խնդիրը»,- Մեսիի խոսքերն է մեջբերում Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում արգենտինացիներից վրիպել է միայն Մեսսին:
























































