Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Էկվադորի դեմ խաղում (1:1, 4:2) թիմի ավագ Լիոնել Մեսսիի խաղի մասին։
«Նա խաղաց այնպես, ինչպես թիմը: Մենք թիմ ենք։ Եթե նա լավ է խաղում, ուրեմն մենք լավ ենք խաղում: Մենք չենք առանձնացնում անհատական ցուցանիշները»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում Sports Center-ը։
Հեցնենք, որ 37-ամյա խաղացողը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։
Արգենտինան 5-րդ անգամ անընդմեջ դուրս եկավ Կոպա Ամերիկայի կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչում «Ալբիսելեստեն» կխաղա Վենեսուելա-Կանադա զույգի հաղթողի հետ։
























































