«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆատին կշարունակի հանդես գալ կատալոնական թիմում:
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, կատալոնացիները որոշել են այս ամառ չմտածել ֆուտբոլիստին վաճառելու մասին: Նշվում է, որ «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հույսը դնում է ֆուտբոլիստի վրա։ Թիմի մարզական տնօրեն Դեկուն նույնպես կարծում է, որ Ֆատին կարող է տեղ գրավել թիմում։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում իսպանացին «Բրայթոնի» կազմում անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ 2023 թվականի սեպտեմբերին իսպանացին «Բարսելոնայից» վարձավճարով տեղափոխվել է անգլիական ակումբ, մինչդեռ նշվում էր, որ պայմանագրում խաղացողին գնելու կետ չկա։
Հարձակվողի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 25 միլիոն եվրո:
























































