«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 16-ամյա վինգեր Լամին Յամալը նշել է այն թիմը, որի կազմում երբեք հանդես չի գա։
«Ես «Բարսելոնայի» այն խաղացողներից, որոնք ոչ մի դեպքում չեն խաղա «Ռեալում»»,- Յամալի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ երիտասարդ աստղը անցած մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 51 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
























































