Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Արգենտինայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել է Էկվադորի ընտրանուն և դուրս եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ (1:1, 11մ.՝ 4:2)
Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։ Արգենտինացի դարպասապահը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հետ է մղել մրցակցի չորս հարվածներից երկուսն ու օգնել է իր թիմին շարունակել պայքարը տիտղոսի համար։
Ամերիկայի գավաթն անցկացվում է հունիսի 21-ից հուլիսի 15-ը: Մրցաշարի գործող հաղթողը Արգենտինայի հավաքականն է, որը 2021 թվականի եզրափակչում նվազագույն հաշվով առավելության էր հասել Բրազիլիայի հավաքականի նկատմամբ։
























































