Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է 2024 թվականին Ֆրանսիայի հավաքականի՝ Եվրոպայի չեմպիոն դառնալու շանսերի մասին իր կարծիքով։
«Ես ապագան չեմ կանխատեսում։ Մինչ այժմ մեզ հաջողվել է անցնել բոլոր փուլերը։ Խաղացինք հաղթելու համար՝ ցուցադրելով մեր հավակնությունները։ [Հիմա] մենք կենտրոնացած ենք միայն Պորտուգալիայի վրա:
Եվրոպայի առաջնությունում մրցակցությունը ծանր է։ Այստեղ միայն մեծ թիմեր կան, ամեն ինչ կախված կլինի մանրամասներից։ Նրանք նույնպես քրտնաջան աշխատեցին։ Մենք ցանկանում ենք կիսաեզրափակչի մեր ուղեգիրը։ Մարզումներում ամեն ինչ հիանալի է ընթանում։ Մենք պատրաստ ենք»,- Մբապեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։