Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալն արձագանքել է «Արսենալի» նախկին դարպասապահ Յենս Լեմանի խոսքերին, որը իսպանացիներին անվանել է «անփորձ երեխաների թիմ»։
«Նման հայտարարությունները միայն ավելացնում են մեր մոտիվացիան։ Նա գերմանացի է, էլ ի՞նչ կարող էր ասել։ Բայց խաղադաշտում պարզ կլինի, թե որքան անփորձ ու փոքր ենք մենք»,- 16-ամյա հարձակվողի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2024-ի քառորդ եզրափակիչի Իսպանիա-Գերմանիա հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին ժամը 20։00-ին։