Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Ռաֆա Մարինը կլքի ակումբը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Իտալիայի առաջնությունում։ Խաղացողի հետ պայմանագիր կկնքի Անտոնիո Կոնտեի գլխավորած «Նապոլին»։
«Արքայական» ակումբը 22-ամյա խաղացողի տրանսֆերից կվաստակի մոտ 10 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Մարինը անցած մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Ալավեսում»: Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 7,5 միլիոն եվրո:
























































