Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է «Բարսելոնայի» տրանսֆերային սահմանափակումների մասին։
««Բարսելոնային» այս տարի շատ ավելի հեշտ կլինի խաղացողներ ձեռք բերել, քան վերջին մի քանի տարիներին: Ակումբը գիտի, թե ինչ է պետք անի՝ լուծելու մնացած մի քանի խնդիրները, որոնք խանգարում են խաղացողների գրանցման բնականոն գործունեությանը։ Երեք տարի առաջ «Բարսելոնայի» աշխատավարձերը հասնում էին 650 միլիոն եվրոյի, իսկ այժմ դրանք նվազել են մինչև 450 միլիոնի»,- Լա Լիգայի նախագահի խոսքերն է մեջբերում BarcaTimes-ը։
Հիշեցնենք, որ ֆինանսական դժվարությունների պատճառով կատալոնական գրանդը հաճախ ստիպված է լինում հրաժարվել թանկարժեք տրանսֆերներից և դժվարությամբ է գրանցում թիմի նորեկներին։























































