Բելգիայի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Օրել Մանգալան նամակ է գրել ազգային հավաքականի երկրպագուներին։
«Դա չավարտվեց այնպես, ինչպես մենք էինք ցանկանում, ես շատ տխուր եմ դրա համար և գիտեմ, որ թիմը նույնն է զգում: Բառերը երբեք չեն բավականացնի այս արդյունքի պատճառած հույզերը բացատրելու համար, բայց ինձ կօգնի, եթե գրեմ բոլորիդ, որպեսզի փորձեք հասկանալ:
Բոլորս էլ մտածում էինք, որ մրցաշարում հաջողության կհասնենք, բայց հասկանում էինք, թե որքան դժվար է դրան հասնելը։ Միասին ժամանակ անցկացնելը մեզ ավելի մտերմացրեց: Խաղադաշտում առաջադրանքները սպասվածից բարդ էին, բայց մեզնից յուրաքանչյուրը հպարտ է, որ ամեն ինչ արեցինք արդյունքի հասնելու համար։ Մենք ուզում էինք ձեզ ստիպել հպարտանալ մեզնով, և մի օր վստահ եմ, որ դա տեղի կունենա: Շնորհակալություն աջակցության համար»,- գրել է Մանգալան իր սոցիալական ցանցի էջերում։