Հունիսի 30-ին «Բարսելոնայի» կայքում լուրեր հայտնվեցին մի քանի խաղացողների, մասնավորապես պաշտպան Ժոաու Կանսելուի ակումբից հեռանալու մասին, սակայն շուտով լուրը խմբագրվեց։ Ավելի ուշ մամուլը գրեց, որ «Կապտանռնագույնները» դեռ ցանկանում են պահել պորտուգալացուն, որը ակումբում հանդես է եկել վարձավճարով 2023/24 մրցաշրջանում։
Իսպանական Sport պարբերականի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վաճառել 30-ամյա խաղացողին, սակայն կատալոնացիները միայն պատրաստ են վարձակալել պորտուգալացուն՝ հետագայում գնելու հնարավորությամբ: «Քաղաքայինները» գոհ չեն այս տարբերակից նրանք ցանկանում են վաճառել պորտուգալացու ամբողջական տրանսֆերը։
Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է Կանսելուի տրանսֆերի դիմաց ստանալ մոտ 30 միլիոն եվրո։
























































