Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է Իսպանիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Ռոդրիի խաղային որակների մասին։
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/4 եզրափակչում կհանդիպեն Գերմանիայի և Իսպանիայի հավաքականները, խաղը կկայանա ուրբաթ օրը՝ հուլիսի 5-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։
«Այժմ նա աշխարհի երկու-երեք լավագույն հենակետայիններից մեկն է: Միգուցե նա լավագույնն է։ Նրան միշտ կարելի է փոխանցում կատարել, նա միշտ պատրաստ է դրան։ Նա գրեթե միշտ ճիշտ որոշումներ է կայացնում և գրեթե երբեք չի կորցնում գնդակը: Յուրաքանչյուր մարզիչ, յուրաքանչյուր թիմ կցանկանար նրան տեսնել իր հայտացուցակում»,- Գյունդողանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։