Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Յորդենեսկուն խոսել է Նիդերլանդների ընտրանու հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/8 եզրափակիչ խաղի արդյունքների մասին։
«Կարծում եմ, որ մենք պետք է նայենք ավելի լայն պատկերին: Խմբում առաջին տեղն ենք գրավել։ Այո, այսօր մեր գեղեցիկ պատմությունն ավարտվեց, բայց մենք մրցաշարից հեռանում ենք վառվող աչքերով և ապագայի հանդեպ հավատով։
Ուզում եմ շնորհավորել իմ խաղացողներին. նրանք հիանալի աշխատանք կատարեցին»,- Յորդենեսկուի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք՝ ռումինացիները պարտվեցին 0-3 հաշվով։
























































