Իսպանիայի հավաքականի հարձակվող Խոսելուն ԵՎՐՈ-2024-ի քառորդ եզրափակիչից առաջ խոսել է Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսի մասին։
«Հուսանք, որ Կրոսն իր վերջին հանդիպումը կանցկացնի ուրբաթ օրը: «Ռեալում» ես շատ եմ խոսել նրա հետ, և նա ինձ շատ խորհուրդներ է տվել։ Նա հսկայական ավանդ ունի Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի պատմության մեջ»,- ասել է Խոսելուն մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ Կրոսը նախկինում հայտարարել էր ԵՎՐՈ-2024ից հետո կարիերան ավարտելու մասին, ինչը նշանակում է, որ այժմ մրցաշարի ցանկացած խաղ կարող է վերջինը լինել գերմանացում համար ֆուտբոլում: Իսպանիա-Գերմանիա հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին ժամը 20։00-ին։