Ֆրանկֆուրտի ոստիկանությունը հետաքննություն է սկսել ԵՎՐՈ-2024-ի Պորտուգալիա — Սլովենիա խաղում (0:0, 3:0) ստյուարդների կողմից 2 երկրպագուի ծեծի ենթարկելու փաստով։ Այս մասին հայտնել է Ֆրանկֆուրտի ոստիկանությունը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
«Մենք ծանոթ ենք այդ փաստերին և համապատասխան հետաքննություն ենք սկսել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի՝ հուլիսի 1-ին։ Թիմերը խաղացել են Ֆրանկֆուրտի «Դոյչ Բանկ Պառկ» մարզադաշտում։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։ Պորտուգալիայի հավաքականը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում կարողացել առավելության հասնել 3։0 հաշվով։