TodoFichajes պարբերականի հաղորդմամբ Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը ցանկանում է հեռանալ ակումբից։
Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա ֆուտբոլիստը խնդրել է մադրիդյան ակումբին բաց թողնել իրեն։ Սեբալյոսը ցանկանում է լինել այնտեղ, որտեղ ավելի շատ խաղաժամանակ կստանա:
Նշենք, որ Transfermarkt-ը իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։
























































