Թուրքիայի ազգային հավաքական և «Ալ-Ահլիի» կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալը բացատրել է ԵՎՐՈ-2024-ի 1/8-րդ եզրափակիչի Ավստրիայի դեմ խաղում (1:2) իր ցուցադրած ժեստը։
«Ինձ մոտ միտք առաջացավ գոլը նշել ազգայնական ձևով: Ես հպարտ եմ, որ թուրք եմ, ուստի գոլից հետո զգացի, որ պետք է այդպես տոնեմ: Ես ուրախ եմ, որ դա արեցի», — Դեմիրալի խոսքերը մեջբերում է լրագրող Յագիզ Սաբունջուօղլուն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն և Գերմանիայի ՆԳՆ-ն հետաքննություն են սկսել թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալի գոլը «Գորշ գայլերի» ոճով տոնելու կապակցությամբ։