Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի տրանսֆերային արժեքը բարձրացել է 30 միլիոն եվրոյով, հայտնում է Transfermarkt-ը։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողի գինը կազմում էր 150 միլիոն եվրո: Լավ մրցաշրջանը բրազիլացուն օգնեց բարձրանալ և դասվել Ջուդ Բելինգհեմի, Կիլիան Մբապեի և Էրլինգ Հոլանդի կողքին: Նշված բոլոր խաղացողների տրանսֆերային արժեքը կազմում 180 միլիոն եվրո է:
Ամենաթանկ խաղացողների քառյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան է Ֆիլ Ֆոդենը՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 150 միլիոն եվրո։
























































