ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Ավստրիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալի գոլը տոնելու առնչությամբ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Հիշեցնենք՝ Թուրքիայի հավաքականի Դեմիրալի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթանակ է տարել, իսկ ֆուտբոլիստը գոլը տոնելիս օգտագործել է թուրք ազգայնականների՝«Գորշ Գայլերի» ժեստը:
«Գորշ Գայլերը» համաթուրքական նեոֆաշիստական, ահաբեկչական քաղաքական կազմակերպություն է: Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության ռազմական թևը: «Գորշ Գայլերը» ավելի հայտնի են իրենց ծայրահեղ ազգայնական և հակահայ կեցվածքով։