Գերմանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի Իսպանիայի դեմ առաջիկա հանդիպման վերաբերյալ իր ակնկալիքներից։ «Բարսելոնայի» խաղացողը նշել է, որ իսպանացիների և գերմանացիների դիմակայությունը երկու հավասար թիմերի հանդիպում է, և կարծում է, որ հենց այս թիմերն են լավագույն ֆուտբոլ ցուցադրում ԵՎՐՈ-2024-ում։
«Որոշիչ կլինի այն, թե ինչպես մենք կամ նրանք կարձագանքենք այն պահերին, երբ մրցակիցը կլինի գնդակով»,- Գյունդողանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Իսպանիա- Գերմանիա խաղը կկայանա ուրբաթ օրը՝ հուլիսի 5-ին ժամը 20։00-ին։