Հայտնի են դարձել «Բարսելոնայի» ծրագրերը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Կապտանռնագույնները» մտադիր են ուժեղացնել կիսապաշտպանության կենտրոնն ու հարձակման ձախ եզրը։ Հաղորդվում է, որ «Բարսելոնան» կիսապաշտպանի համար դիտարկում է Միկել Մերինոյի, Ջոշուա Կիմիխի և Ամադու Օնանայի տարբերակը: Ինչ վերաբերում է ձախ եզրային դիրքին, ապա ակումբը ներկայումս ընտրություն է կատարում Նիկո Ուիլյամսի, Լուիս Դիասի, Դանի Օլմոյի և Ջեյդեն Ֆիլոջինի միջև:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը Իսպանիայի առաջնության վերջին մրցաշրջանն ավարտել է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում։
























































