Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն, որի պայմանգրի ժամկետը ավարտվել է «Յուվենտուսի» հետ իր ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային»։ Այս մասին հայտնում է FootMercato-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ադրիենի մայրը, որը նաև հանդիսանում է խաղացողի գործակալը ցանկանում է, որ որդին կարիերան շարունակի կատալոնական ակումբի կազմում։
Նշվում է, որ 29-ամյա կիսապաշտպանը «Կապտանռնագույնների» հետ հավանական գործարքի կնքման դեպքում ցանկանում է տարեկան ստանալ 8 միլիոն եվրո աշխատավարձ։
























































