Սոցցանցերում տեսանյութեր են հայտնվում Վրաստանից։ Բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոց՝ ողջունելու ազգային հավաքականին, որը հայրենիք է վերադարձել ԵՎՐՈ-2024-ում պատմություն կերտելուց հետո։
Fans give the national football team a hero’s welcome as they return to Georgia after an impressive debut at #Euro2024 Tbilisi’s Rustaveli avenue & Liberty Square crowded.
🎥 Nini Gabritchidze/Civil.ge pic.twitter.com/bEpNrNt6BL— Civil.ge (@CivilGe) July 2, 2024
Վրաստանի հավաքականի խաղացողները այնպիսի ընդունելության են արժանացել կարծես հենց իրենք են նվաճել Եվրոպայի գավաթը: Սակայն նրանց համար փլեյ-օֆֆ դուրս գալն ինքնին պատմական էր, այդ իսկ պատճառով թիմին դիմավորեցին որպես հերոսների։
Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հանդես եկավ Եվրոպայի առաջնությունում։ Թիմին հաջողվեց դուրս գալ փլեյ-օֆֆ՝ խմբային փուլի վերջին տուրում հաղթելով Պորտուգալիային (2:0): 1/8-րդ եզրափակիչում վրացիներն առաջինը գոլ խփեցին իսպանացիներին, սակայն ի վերջո պարտվեցին 1:4 հաշվով։
























































