Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Եվրո-2024-ի 1/8 եզրափակչի Ռումինիայի հետ խաղից հետո, որում իր թիմը հաղթեց 3-0 հաշվով, խոսել է իր ֆուտբոլիստների մասին։
«Մենք մեծ տաղանդներ ունենք մեր թիմում:
Իհարկե, մենք պետք է տիտղոս նվաճենք, այդ ժամանակ մարդիկ այս սերունդը կհամեմատեն 1988-ի թիմի հետ:
Այդ ժամանակվանից ֆուտբոլը փոխվել է։ Վերջին մի քանի խաղերում դուք տեսաք, որ բոլոր թիմերը խնդիրներ ունեցան մրցաշարին մասնակցելը շարունակելու հարցում»,- Կումանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։