Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն խոսել է Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի Բելգիայի հետ առաջիկա հանդիպման մասին։
«Սլովակիայի դեմ նրանց հանդիպումը խմբում առաջինն էր, իսկ մենք չհաղթեցինք ո՛չ Նիդերլանդներին, ո՛չ Լեհաստանին։
Սա լավ թիմ է, որը կորցրել է կարևոր խաղացողների։ Երիտասարդ խաղացողները քաղցած են, և դա միշտ սպառնալիք է: Մենք իսկապես ցանկանում ենք հաղթել այս խաղում և չենք պատրաստվում խաղալ 1:0 հաշվով»,- Մբապեի խոսքը մեջբերում է RMC Sport առցանց հրատարակությունը։