Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին հայտնել է, որ կմնա իր պաշտոնում 2024 թվականի Եվրոպայի առաջնությունից դուրս մնալուց հետո։
«Ես մնում եմ Իտալիայի հավաքականում։ Ինչ-որ բան սխալ ստացվեց մեզ համար, երբ ես որոշեցի երիտասարդացնել հայտացուցակը։
Սակայն այժմ մեզ նոր ուժեր են պետք»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Սկիրան։
Սպալետին Իտալիայի հավաքականը գլխավորում է 2023 թվականի աշնանից։