Ավստրիայի հավաքականի պաշտպան Դավիդ Ալաբան խոսել է հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի ներդրման մասին թիմի հաջող արդյունքներում։
«Նա մեծ ներդրում ունեցավ։ Նրան իրականում հաջողվեց շատ ավելին անել և շատ բան փոխել դեպի լավը:
Մենք՝ ֆուտբոլիստներս, հաճախ դա նկատում ենք մեր թիմում։ Նա և իր մարզչական շտաբը գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Մենք ուրախ ենք, որ նրանք մեր թիմում են։
Նա արդեն շատ բան է կատարելագործել, և կարծում եմ՝ բոլորը կարող են հստակ տեսնել նրա խաղաոճը մեր հանդիպումներում»,- Ալաբայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։