Մադրիդի «Ատլետիկոն» պաշտոնապես հայտարարել է 34-ամյա աջ պաշտպան Սեզար Ասպիլիկուետայի հետ պայմանագիրը մինչև 2025 թվականը երկարաձգելու մասին։
Հիշեցնենք, որ Ասպիլիկուետան մադրիդյան ակումբին միացել է 2023 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։
Այս ընթացքում 34-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։
Մինչ «Ատլետիկոյին» միանալը իսպանացի պաշտպանը հանդես է եկել «Չելսիում» (2012-2023 թթ.):