Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիան նոր մարզիչ է փնտրում ազգային հավաքականի համար, հաղորդում է Telegraf-ը։
Հավաքականում դժգոհ են Դրագան Ստոյկովիչի աշխատանքից։ Նրա գլխավորությամբ թիմը չկարողացավ դուրս գալ խմբից Եվրոպայի առաջնությունում։
Սերբերը ցանկանում են, որ թիմը գլխավորի իտալացի հայտնի մասնագետներից մեկը։ Հետաքրքրությունների շրջանակում ներառված են Մասիմիլիանո Ալեգրին, Մաուրիցիո Սարին և Ստեֆանո Պիոլին: Բոլոր 3 մասնագետներն էլ այս պահին գործազուրկ են։
Սերբերի համար առաջնահերթ թեկնածուն Ալեգրին է։