Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է այն մասին, թե ինչպես է վերաբերվում երկրպագուների քննադատությանը Եվրո-2024-ում իր թիմի ցուցադրած ֆուտբոլի վերաբերյալ։
«Կարևոր չէ, թե ինչ են մտածում երկրպագուներն իմ մասին։ Կարևորը թիմի աջակցությունն է։ Մենք կարող ենք հինգ տոկոսով ավելի հեռու լինել այնտեղից, որտեղ մենք կցանկանայինք լինել:
Այնպես որ, մենք պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի ամեն ինչ դեն չգցենք, չկորցնենք այն, ինչ լավ ենք անում, չկորցնենք կայունությունն ու վստահությունը, որը գալիս է, երբ ֆուտբոլիստները միասին խաղադաշտ են դուրս գալիս:
Պետք է անտեսել արտաքին խորհուրդները և վստահ լինել այն ամենի մեջ, ինչ անում ես»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է Goal-ը։