Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանը դժգոհ է Եվրո-2024-ի 1/8 եզրափակչի Գերմանիայի հետ հանդիպման (0-2) մրցավարությունից։
«Ամեն ինչ որոշեցին VAR-ի երկու որոշում։ Ես լուսանկար ունեմ, մեկ սանտիմետր խաղից դուրս էր։
Տվյալների տեսանկյունից դա իմաստ չունի, մենք չպետք է նման կերպ օգտագործենք VAR-ը: Մի քանի րոպե անց 11 մետրանոց նշանակվեց, ես այնքան եմ հոգնել ձեռքի խաղի այս անհեթեթ կանոններից:
Ես հազվադեպ եմ խոսում այս որոշումների մասին, բայց դա շատ կարևոր էր այս խաղի համար»,- Յուլմանի խոսքերն է մեջբերում Mirror-ը։