Արգենտինայի հավաքականը Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային մրցաշարի 3-րդ տուրի խաղում հաղթել է Պերուին՝ 2-0։ Հանդիպումը կայացել է Մայամիում։
Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը (47-րդ րոպե և 86-րդ րոպե): 72-րդ րոպեին Լեանդրո Պարեդեսը վրիպեց 11 մետրանոցից։
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ամբողջ հանդիպումն անցկացրել է պահեստայինների նստարանին։ 8 տարվա մեջ առաջին անգամ Մեսսին չի ընդգրկվել հիմնական կազմում խոշոր մրցաշարի խաղում։
Զուգահեռաբար ընթացող խաղում Կանադան ոչ-ոքի խաղաց Չիլիի հետ՝ 0-0:
Այսպիսով, Արգենտինան A խմբից փլեյ-օֆֆ դուրս եկավ առաջին տեղից (9 միավոր), իսկ Կանադան երկրորդ տեղից անցավ փլեյ-օֆֆ (4 միավոր): Չիլիի հավաքականը (2) զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ Պերուն (1)՝ չորրորդ տեղը։