Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռուբեն Վարգասը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Եվրո-2024-ի 1/8 եզրափակչի Իտալիայի հետ խաղում (2:0):
«Մենք նրանց խնդիրներ ստեղծեցինք, քանի որ առաջին վայրկյաններից ագրեսիվ էինք: Մենք հաղթեցինք բոլոր մենապայքարներում, որոնցում շանսերը 50-50-ն էին։ Մենք էլ նրանց չթողեցինք շնչել:
Իմ գո՞լը. Երկրորդ խաղակեսից առաջ Գրանիտ Ջական ինձ ասաց. «Խնդրում եմ գոլ խփիր»: Մի քանի ակնթարթ անց գնդակը ոտքերիս մոտ էր, ես արեցի այն, ինչ ասաց Գրանիտը և խփեցի»,- Վարգասի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք՝ Շվեյցարիայի հավաքականը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա Անգլիա-Սլովակիա զույգի հաղթողի հետ: