Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նշել է, թե ում է համարում Գերմանիայում կայանալիք Եվրոպայի 2024 թվականի առաջնության գլխավոր բացահայտումը։
«Ինձ միանշանակ զարմացրել են Իսպանիայի հավաքականի եզրերում խաղացող տղաները (Լամին Յամալ և Նիկո Ուիլյամս): Ես, իհարկե, գիտեի նրանց մասին, բայց նախկինում նրանց անձամբ չէի տեսել։
Նրանց մեջ ակնհայտորեն ինչ-որ առանձնահատուկ բան կա: Այն, ինչ ես տեսել եմ հեռուստատեսությամբ, Գերմանիայում կայանալիք մրցաշարում կան տաղանդներ, որոնք ապագայի հույս են տալիս:
Պորտուգալիան ևս ուժեղ թիմ ունի, իսկ Ֆրանսիան՝ շատ փորձառու մարզիչ ու գերազանց կատարողներ»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։