Ռումինացի երկրպագուները անցած գիշեր մայրաքաղաք Բուխարեստում բուռն կերպով տոնել են իրենց ազգային հավաքականի հաջողությունը՝ ԵՎՐՈ-2024-ի փլեյ-օֆֆ դուրս գալը։
Հիշեցնենք, որ Ռումինիայի հավաքականը կարողացավ առաջին տեղով դուրս գալ ԵՎՐՈ-2024-ի E խմբից, որտեղ ընդգրկված էր Բելգիայի, Սլովակիայի և Ուկրաինայի հավաքականների հետ։ Ռումինացիները 1/8-րդ եզրափակիչում կհանդիպեն Նիդերլանդներին։