Գերմանիայի հավաքականի նախկին անվանի կիսապաշտպան Լոթար Մատեաուսը գովեստի խոսքեր է հղել Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալի՝ համեմատելով նրան արգենտինական ֆուտբոլի լեգենդներ Դիեգո Մարադոնայի և Լիոնել Մեսսիի հետ։
«Մարադոնան, Մեսսին և այժմ Յամալը, կամ Մուսիալան նրանք այլ որակներ ունեն»,- Մատեուսի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի»16-ամյա խաղացողը մասնակցել է ԵՎՐՈ-2024-ի խմբային փուլի Իսպանիայի հավաքականի բոլոր երեք հանդիպումներին, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։