Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգը մարզաշապիկ է նվիրել շոտլանդացի երկրպագուին, որի ձեռքը պատահմամբ կոտրել էր, հայտնում է Bayern & Germany-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 31-ամյա խաղացողը իր ինքնագրով մարզաշապիկը ուղարկել է երկրպագուին՝ գրելով հետևյալ խոսքերը. «Կայի համար. Շուտ լավացիր և ներիր ինձ»:
Հիշեցնենք, որ Ֆուլկրուգը 43-ամյա երկրպագուի ձեռքը կոտրել էր ԵՎՐՈ-2024-ի առաջին տուրի Շոտլանդիայի դեմ խաղի (5։1) նախավարժանքի ժամանակ։