Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի խաղում անպարկեշտ կերպով է դիմել թիմակից Հարի Քեյնին։
Ըստ Ֆրիմանի՝ Բելինգհեմն ասել է հետևյալը. «Հեյ, իսկապես, #####, փոխանցում տուր։ Գնդակը պահելու համար շատ ուշ է, #####, փոխանցում»:
Ամենայն հավանականությամբ, այս դրվագը տեղի է ունեցել հունիսի 25-ին կայացած Սլովենիայի հետ հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում։ Խաղն ավարտվել է 0:0 հաշվով։ Եվրո-2024-ի խմբային փուլի երեք տուրից հետո Անգլիայի հավաքականը վաստակել է հինգ միավոր, C խմբում գրավել է առաջին տեղը և դուրս եկել 1/8 եզրափակիչ։