Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի գործողություններից, հայտնում է Le Parisien-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 33-ամյա խաղացողը դժգոհ է մնացել մարզչի որոշումից, վերջինս ֆուտբոլիստին չի ընդգրկել Լեհաստանի հետ ԵՎՐՈ-2024-ի վերջին տուրի հանդիպման (1:1) մեկնարկային կազմում:
Նշվում է, որ Գրիզմանի ու Դեշամի միջև այլևս նախկին ջերմ հարաբերությունները չկան։ Բացի այդ, մարզիչը այժմ Գրիզմանին անփոխարինելի խաղացող չի համարում։ Հարկ է նշել, որ հարձակվողը մասնակցել է խմբային փուլի բոլոր 3 խաղերին, սակայն գոլով աչքի ընկնել չի կարողացել։