Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ԵՎՐՈ-2024-ի ֆան գոտու հարձակման հետևանքով վիրավորվել է երեք մարդ, հայտնում է R-Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան՝ հունիսի 26-ին։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակման պահին ֆան գոտում հեռարձակվում էր Չեխիա-Թուրքիա (1:2) հանդիպումը։ Հարձակվողը բերման է ենթարկվել. ըստ նախնական տեղեկությունների՝ նա կիրառել է դանակ։
Հաղորդվում է երեք վիրավորի մասին, որոնցից երկուսը ծանր վնասվածքներ են ստացել։ Հարձակվողի և վիրավորների ազգությունը չի նշվում։ Ներկայումս ոստիկանությունը պարզում է հանցագործության դրդապատճառը։