Վրաստանի հետ խաղից հետո (0:2) երկրպագուներից մեկը տրիբունայից ցատկել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վրա: Նրան փրկել են վերջինիս անձնական անվտանգության աշխատակիցները:
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի երեք խաղում Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռոնալդուն ընդամենը մեկ գոլային փոխանցում է կատարել։ Նշենք, որ Ռոնալդուն գոլեր է խփել Պորտուգալիայի մասնակցությամբ 10 նախորդ խոշոր մրցաշարերի խմբային փուլերում՝ 2004, 2008, 2012, 2016 և 2021 թվականների Եվրոպայի առաջնություններում, 2006, 2010, 2014, 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնություններում:
Պորտուգալիայի հավաքականը վաստակել է վեց միավոր, ինչը թույլ է տվել թիմին առաջին տեղով դուրս գալ փլեյ-օֆֆ: Պորտուգալացին մրցաշարի 1/8 եզրափակչում կհանդիպի Սլովենիայի հետ։