Վրաստանի հավաքականն Իսլանդիայից հետո (Եվրո-2016-ում) դարձել է առաջին նորեկ թիմը, որը դուրս է եկել փլեյ-օֆֆ խոշոր մրցաշարում իր նորամուտի խաղարկությունում: Եվրո-2016-ում Իսլանդիան կարողացել է դուրս գալ 1/4 եզրափակիչ, որտեղ նրան կանգնեցրել են տանտերերն ու մրցաշարի եզրափակչի մասնակիցները՝ ֆրանսիացիները։
Վրաստանի հավաքականը Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի ուղեգիր է նվաճել երրորդ տեղից, որտեղ կխաղա Իսպանիայի հավաքականի հետ։
Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։