Հունիսի 26-ին կայացել է Եվրոպայի առաջնության F խմբի 3-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպել են Վրաստանի և Պորտուգալիայի հավաքականները։ Խաղն ավարտվել է վրացիների հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Այսպիսով, Պորտուգալիան Ռոբերտո Մարտինեսի գլխավորությամբ առաջին անգամ պարտվել է պաշտոնական խաղում։
Նշենք, որ Պորտուգալիայի հավաքականի վերջին պարտությունը, ոչ ընկերական խաղում, եղել է 2022 թվականին Կաթարում կայացած աշխարհի առաջնությունում: Այդ ժամանակ պորտուգալացիները մրցաշարի քառորդ եզրափակչում 0։1 հաշվով զիջել են Մարոկկոյին։
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր կարիերայի ամբողջ ընթացքում իսպանացի մասնագետն անցկացրել է 18 հանդիպում՝ հաղթելով 15 խաղում և կրելով երեք պարտություն։ Բացի Եվրո-2024-ում Վրաստանի հետ պաշտոնական խաղից, Պորտուգալիան 2024 թվականի մարտին ընկերական խաղում պարտվել էր Սլովենիայի ընտրանուն 0:2 հաշվով։ Մարտինեսի թիմը Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ ընկերական խաղում պարտվել է նաև Խորվաթիային (2:1):
Վրաստանի և Պորտուգալիայի հավաքականները Եվրո-2024-ում F խմբում մրցել են Չեխիայի և Թուրքիայի հետ։ Երեք խաղից հետո վրացիներն ունեին չորս միավոր, ինչը նրանց թույլ տվեց փլեյ-օֆֆ դուրս գալ երրորդ տեղից, իսկ պորտուգալացիները վաստակեցին վեց միավոր՝ հաղթելով խմբում։ Վրաստանը 1/8 եզրափակչում կհանդիպի Իսպանիայի հետ, իսկ Պորտուգալիան կխաղա Սլովենիայի հետ։